Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-16-ից մինչև 2006-08-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 238. Վճռաբեկ դատարանի որոշումը

գործել է մինչև 2006-08-05Բացել ARLIS-ում

Հոդված 238. Վճռաբեկ դատարանի որոշումը

1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) գործի համարը և որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.

2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).

3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.

4) կայացված վճռի էության համառոտ շարադրանքը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

5) հիմքերը, որոնցով դրվել է վճռի օրինականությունն ստուգելու հարցը.

6) օրենքները,Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.

7) վճիռը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել վճիռ կայացրած դատարանի հետևությունների հետ.

8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:

2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ:

3. Վճռաբեկ դատարանն իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ անարժանահավատ լինելը, լուծելու մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելության հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե նյութական իրավունքի որ նորմը պետք է կիրառվի և ինչ վճիռ պետք է կայացվի գործը նորից քննելիս:

(238-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։