Հոդված 221.3. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 221.3. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Տնտեսական դատարանում գործն առաջին անգամ ըստ էության քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:
Տնտեսական դատարանում գործի նոր քննությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ վարույթի կանոններով: Օրենքով կարող է նախատեսվել տնտեսական դատարանում առանձին բնույթի գործերի քննության հատուկ կարգ:
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին կայացված որոշումների դեմ բերված բողոքները տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, սույն օրենսգրքի 214 հոդվածի երկրորդ մասով և 221 հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով:
(221.3. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, 21.02.07 ՀՕ-98-Ն)