Հոդված 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
Հոդված 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:
2. Տնտեսական դատարանի` առաջին ատյանի կարգով քննված գործերով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքը կարող է բերվել նաև մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:
4. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
(228.1հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն)