Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2007-09-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

գործել է մինչև 2007-09-30Բացել ARLIS-ում

Հոդված 228.1. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում: Նույն անձի կողմից վճռաբեկ բողոք կարող է բերվել մեկ անգամ, բացառությամբ սույն օրենսգրքի 231.1-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքի:

2. Տնտեսական դատարանի` առաջին ատյանի կարգով քննված գործերով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքը կարող է բերվել նաև մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից եռամսյա ժամկետում:

4. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետում այն պահից սկսած, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման հանգամանքի մասին: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

(228.1հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-153-Ն, 21.02.07 ՀՕ-98-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։