Հոդված 16
Հոդված 16
Դատարանների իրավասությունը
1. Փոխանցված դատապարտյալի նկատմամբ կայացված դատավճռի վերանայման իրավասություն ունի միայն Դատապարտող պետության դատարանը:
2. Դատավճռի վերանայման դեպքում Դատապարտող պետությունը անմիջապես Կատարող պետությանն է ուղարկում դատարանի կողմից վերանայված այն որոշման պատճեն, որով դատավճիռը վերացվել կամ փոփոխվել է:
3. Եթե դատապարտյալի փոխանցումից հետո դատավճիռը Դատապարտող պետությունում վերացվել է, և նախատեսվել է նոր քննություն կամ դատ, ապա որոշման պատճենը, ինչպես նաև քրեական գործի այն նյութերը և այլ ապացույցները, որոնք հավաքվել են դատապարտյալի բացակայության ժամանակ, ուղարկվում են Կատարող պետություն՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար: Նոր դատավճռի ի կատար ածելիս Կատարող պետությունը պետք է հաշվի առնի նոր դատավճռի կատարումից առաջ կրած ազատազրկման կամ կալանավորման ժամանակահատվածը:
4. Վերանայման կամ դատարանի կողմից նոր դատավճիռ ընդունվելու արդյունքում դատավճիռը վերացնելու դեպքում դատապարտյալին նախորդ պատժի հետևանքով պատճառված վնասները պետք է փոխհատուցվեն այն Կողմի կողմից, որի դատարանը կայացրել է նախորդ դատավճիռը: