Հոդված 8
Հոդված 8
Տեղեկատվության փոխանակում
Կողմերը ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
1. Իրավասու մարմինների միջոցով միմյանց տեղեկացնել մյուս Կողմի քաղաքացու նկատմամբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր դեպքի մասին։ Տեղեկատվությունը պետք է ներառի.
1.1. Դատապարտյալի անունը, ազգանունը, ծննդյան վայրը և ամսաթիվը:
1.2.Դատապարտող պետությունում նրա հասցեն, եթե այդպիսին առկա է:
1.3. Տեղեկանք այն փաստերի մասին, որոնց հիման վրա կայացվել է դատավճիռը:
1.4. Պատժի բովանդակությունը, տևողությունը և սկիզբը։
2. Տեղեկացնել մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալին, նրա մերձավոր ազգականներին կամ օրինական ներկայացուցիչներին սույն Համաձայնագրի դրույթների, նրա փոխանցման հնարավորության և դրա իրավական հետևանքների մասին։