Հոդված 9
Հոդված 9
Փոխանցման հարցում և անհրաժեշտ փաստաթղթեր
1. Դատապարտյալի փոխանցման վերաբերյալ գրավոր հարցմանը պետք է կցվեն.
1.1. Կատարող պետության իրավասու մարմնի կողմից՝
ա) դատապարտյալի վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ` անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր,
բ) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կամ վկայական,
գ)Կատարող պետության համապատասխան օրենքի պատճենը, որը սահմանում է, որ այն գործողությունները կամ անգործությունները, որոնց կապակցությամբ պատիժ է նշանակվել Դատապարտող պետությունում, հանդիսանում են քրեական հանցագործություն՝ Կատարող պետության օրենսդրությանը համապատասխան:
1.2. Դատապարտող պետության իրավասու մարմնի կողմից,
ա) դատապարտյալի վերաբերյալ տեղեկություններ, ներառյալ` անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ և վայր,
բ) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե այդպիսին առկա է,
գ) դատավճռի և այն օրենքի պատճենը, որի վրա հիմնված է դատավճիռը, և իրավասու մարմնի որոշումը այն մասին, որ դատավճիռը իրավաբանորեն հարկադրելի է, եթե այդպիսին առկա է,
դ) դատապարտյալի կամ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց գրավոր դիմումը,
ե) տեղեկանք առ այն, թե տվյալ անձը պատժի որ մասն է արդեն կրել, այդ թվում` նախքան դատավարությունը կալանքի ժամկետը, և պատիժը կրելու հետ կապված ցանկացած այլ գործոն,
զ) անհրաժեշտության դեպքում՝ դատապարտյալի մասին ցանկացած բժշկական կամ սոցիալական զեկույց, տեղեկություններ Դատապարտող պետությունում նրա բուժման վերաբերյալ և ցանկացած խորհրդատվություն Կատարող պետությունում նրա հետագա բուժումն իրականացնելու համար, ինչպես նաև՝ տեղեկություններ վարքագծի առանձնահատուկ դրսևորումների վերաբերյալ,
է) տեղեկություններ քրեական հանցագործությամբ պատճառված վնասի առկայության և դրա փոխհատուցման վերաբերյալ։
2. Եթե Կողմերից մեկին անհրաժեշտ է լրացուցիչ որևէ այլ տեղեկություն կամ պարզաբանում, նա կարող է մյուս Կողմից հայցել, որ տրամադրվի անհրաժեշտ տեղեկությունը կամ պարզաբանումը։
3. Սույն հոդվածում թվարկված բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրվեն լիազորված անձի կողմից և անհրաժեշտության դեպքում հաստատվեն պաշտոնական կնիքով։