Հոդված 5
Հոդված 5
Փոխանցման հարցման վերաբերյալ որոշումը
1. Փոխանցման հարցումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը պետք է կայացվի սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերը ստանալու օրվանից հետո առավելագույնը վաթսուն օրվա ընթացքում: Դատապարտված անձը, ում վերաբերյալ որոշում է ընդունվում, նրա մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները, եթե այդպիսիք կան, ինչպես նաև հայցող Կողմը պետք է գրավոր տեղեկացվեն ընդունված որոշման մասին։
2. Փոխանցման հարցումը մերժելու դեպքում մերժման պատճառները պետք է ներկայացվեն գրավոր։