Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Դատավճռի կատարում

1. Կատարող պետությունը պարտավոր է ապահովել դատավճռի ամբողջական կատարումը` առաջնորդվելով իր ազգային օրենսդրությամբ:

2. Կատարող պետությունը պետք է ապահովի, որ դատապարտյալի պայմանները չվատթարանա փոխանցումից հետո։

3. Կատարող պետությունը պետք է սահմանափակված լինի պատժի իրավական էությամբ և տևողությամբ, որը սահմանել է Դատապարտող պետությունը: Կատարող պետության դատարանը Դատապարտող պետության դատարանի դատավճիռը կատարելու որոշում է կայացնում:

4. Եթե Կատարող պետության օրենսդրության համաձայն՝ ազատազրկման համար ավելի քիչ ժամկետ է նախատեսված, քան այն սահմանված է դատավճռով, ապա Կատարող պետության դատարանը սահմանում է տվյալ հանցագործության համար իր օրենսդրությամբ նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը:

5. Այն դեպքերում, երբ պատիժն իր էությամբ կամ տևողությամբ անհամատեղելի է Կատարող պետության օրենսդրության հետ, կամ վերջինիս օրենսդրության պահանջով, տվյալ պետությունը կարող է իր իրավասու մարմնի միջոցով համապատասխանեցնել դատավճիռը նմանատիպ հանցագործության համար իր օրենսդրությամբ սահմանված պատժին:

6. Կատարող պետությունը չի կարող փոխարինել դատապարտյալի նկատմամբ Դատապարտող պետության կայացրած ազատազրկման դատավճիռը այլ պատժատեսակով, ինչպես նաև կրճատել ազատազրկման տևողությունը՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ կետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։