Հոդված 2
Հոդված 2
Ընդհանուր սկզբունքներ
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ Կողմերը հարցման հիման վրա միմյանց փոխանցում են մյուս Կողմի քաղաքացի հանդիսացող դատապարտյալներին՝ նրանց նկատմամբ նշանակված պատժի մնացած մասը կրելու համար:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Կողմին՝ դատապարտյալին փոխանցելու հնարավորությունը քննարկելու խնդրանքով:
3. Կողմերը պարտավորվում են փոխանցված դատապարտյալին վերաբերվել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան:
4. Կատարող պետությունը դատապարտյալի կողմից Դատապարտող պետության միջազգային պարտավորությունները միջազգային ատյաններում վիճարկելու դեպքում հնարավորինս աջակցում է Դատապարտող պետությանը այդ առնչությամբ:
5. Կողմերը պարտավորվում են միմյանց միջև ծավալել հնարավորինս լայն համագործակցություն դատապարտյալի փոխանցման առնչությամբ՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան։