Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

Ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիը կարող է չեղյալ հայտարարվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագրի չեղյալ հայտարարելը չի ազդում սույն Համաձայնագրի գործողության ընթացքում նախաձեռնված որևէ հարցման վրա։

Սույն Համաձայնագիրը կազմված է նախաբանից և 22 հոդվածից, ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին, որը համապատասխանում է իրանական օրացույցի 1391 թվականի աբանի 22-ին Թեհրան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. օգոստոսի 15-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։