Հոդված 6
Հոդված 6
Փոխանցման պայմաններ
1. Սույն Համաձայնագրին համապատասխան՝ դատապարտյալը կարող է փոխանցվել միայն հետևյալ պայմաններով.
1.1. Դատապարտյալը Կատարող պետության քաղաքացի է և չի հանդիսանում Դատապարտող պետության քաղաքացի:
1.2. Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
1.3. Փոխանցման հարցումը ստանալու պահին դատապարտյալի պատժի չկրած մասը նվազագույնը վեց ամսից է:
1.4. Դատապարտյալը կամ, հաշվի առնելով նրա տարիքը, ֆիզիկական և մտավոր վիճակը, նրա մերձավոր ազգականները կամ օրինական ներկայացուցիչները համաձայն են փոխանցմանը:
1.5. Այն գործողությունները կամ անգործությունները, որոնց համար անձը դատապարտվել է, համարվում են հանցագործություն՝ Կատարող պետության օրենսդրության համաձայն:
1.6. Քրեական հանցագործության հետևանքով պատճառված վնասները փոխհատուցվել են:
1.7. Կողմերից երկուսն էլ համաձայն են փոխանցմանը:
2. Բացառիկ դեպքերում Կողմերը կարող են համաձայնություն տալ այն դատապարտյալների փոխանցման վերաբերյալ, որոնց պատժի չկրած մասը վեց ամսից պակաս է, կամ պատճառված վնասը ամբողջությամբ չի փոխհատուցվել: