Հոդված 7
Հոդված 7
Փոխանցման հարցումը մերժելը
Դատապարտյալը չի կարող փոխանցվել, եթե.
1. Չեն բավարարվել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի պայմանները:
2. Հայցող Կողմը չի կատարել սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի պահանջները:
3. Փոխանցումը կարող է վնասել որևէ Կողմի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը և հասարակական կարգին կամ հակասում է Կողմերի սահմանադրություններին: