Հոդված 207. Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները
Հոդված 207. Դատական կարգադրիչներին պաշտոնում նշանակելու պայմանները
1. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, որն իր գործնական և անձնական հատկանիշներով ունակ է կատարելու համապատասխան պաշտոնի պարտականությունները: Այդ պաշտոններում նշանակված քաղաքացիներին, լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:
2. Դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացին: Ավագ դատական կարգադրիչ կարող է նշանակվել այն քաղաքացին, որն ունի արդարադատության ավագից ոչ ցածր կոչում կամ մինչև նշանակումը արդարադատության ավագ սերժանտի կոչումով առնվազն երեք տարի զբաղեցրել է դատական կարգադրիչի պաշտոն: Դատական կարգադրիչի պաշտոնում նշանակվելու դեպքում քաղաքացուն շնորհվում է արդարադատության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած ավելի բարձր զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխանող կոչում:
3. Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության լիազոր մարմինների, ինչպես նաև արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության պաշտոններին uահմանվում է քրեակատարողական ծառայության համար կառավարության կողմից սահմանված կարգով: