ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 5 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 33. Քրեական դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը
Հոդված 33. Քրեական դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են՝
1) Երևանի քրեական դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.
2) Հյուսիսային քրեական դատարանը՝ դատարանի նախագահի և 3 դատավորի կազմով.
3) Հարավային քրեական դատարանը՝ դատարանի նախագահի և 2 դատավորի կազմով:
2. Քրեական դատարանների գլխավոր նստավայրերն են՝
1) Երևանի քրեական դատարանինը՝ Երևան քաղաքը.
2) Հյուսիսային քրեական դատարանինը՝ Դիլիջան քաղաքը.
3) Հարավային քրեական դատարանինը՝ Եղեգնաձոր քաղաքը:
3. Քրեական դատարանները կարող են ունենալ այլ նստավայրեր իրենց դատական տարածքի այլ բնակավայրերում: