Հոդված 53. Վճռաբեկ դատարանի պալատները
Հոդված 53. Վճռաբեկ դատարանի պալատները
1. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքները քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը: Պալատի այդ որոշումները կայացվում են միաձայն և բողոքարկման ենթակա չեն: Դատավորներից թեկուզ և մեկի այլ կարծիք ունենալու դեպքում վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը ենթակա է լուծման վճռաբեկ դատարանի ողջ կազմով:
2. Վճռաբեկ դատարանի պալատը պարտավոր է հիմնավորել վճռաբեկ բողոքը քննության չընդունելու մասին որոշումը սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում:
3. Պալատը բողոքը քննության ընդունելու հարցը լուծում է պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով: Վճռաբեկ դատարանի նախագահը իրավունք ունի մասնակցելու պալատի նիստերին: Եթե վճռաբեկ դատարանի պալատի կազմը պակաս է 3-ից, ապա պալատի նիստերին մասնակցում է վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ եթե այդ դեպքում ևս կազմը պակաս է 3-ից, ապա վճռաբեկ դատարանի նախագահը պալատ գործուղում է այլ պալատի դատավոր: