ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄԳլուխ 21 · ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 183. Դատական դպրոցն ավարտածների աշխատանքի կազմակերպումը
Հոդված 183. Դատական դպրոցն ավարտածների աշխատանքի կազմակերպումը
1. Դատական դպրոցում ուսման ավարտմանը հաջորդող ամսվա մեկից Դատական դպրոցն ավարտածները պարտադիր ներգրավվում են աշխատանքի Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և ստանում են այն պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, որին բնորոշ գործառույթներ են իրականացնում:
2. Դատական դպրոցն ավարտածները կարող են իրենց նախաձեռնությամբ աշխատել որպես դատավորի օգնական՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում աշխատանքի ներգրավվելու փոխարեն: