Հոդված 198. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները
Հոդված 198. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները
1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան ապահովել՝
1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը.
3) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
4) դատարանի գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:
2. Դատական կարգադրիչների ծառայությունը իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև միմյանց ծառայությունն իրականացնելիս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով: