Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-03-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 28 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 216. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումը

գործել է մինչև 2009-03-01Բացել ARLIS-ում

Հոդված 216. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումը

1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատական կարգադրիչը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու իրավունք ունի:

2. Դատական կարգադրիչները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու հմտությունը որոշող ստուգումներ:

3. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման ընտրությունը կատարելիս դատական կարգադրիչն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների բացակայության դեպքում դատական կարգադրիչն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

5. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։