Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-03-01-ից մինչև 2009-05-09։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 13 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 103. Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը

գործել է մինչև 2009-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 103. Արդարադատության խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը

1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան ընդունված որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` հինգերորդ տարին լրանալու հաջորդ օրը:

2. Արդարադատության խորհրդի` Հանրապետության Նախագահի կողմից նշանակված իրավաբան գիտնականների լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունները դադարելու դեպքում:

3. Արդարադատության խորհրդի` Ազգային ժողովի կողմից նշանակված իրավաբան գիտնականների լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովի արձակման դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։