ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 31 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 226. Դատական կարգադրիչների ծառայությունում տարիքային սահմանափակումները
Հոդված 226. Դատական կարգադրիչների ծառայությունում տարիքային սահմանափակումները
1. Դատական կարգադրիչների կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար uահմանային տարիք է համարվում 55 տարեկանը, առաջատար խմբի պաշտոն զբաղեցնելու համար` 60 տարեկանը:
2. Դատական կարգադրիչի` պաշտոն զբաղեցնելու uահմանային տարիքը լրանալու դեպքում դատական կարգադրիչի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով` նրան պաշտոնի նշանակած անձի կողմից:
3. Դատական կարգադրիչի ազատումը սահմանային տարիքը լրանալու հիմքով կատարվում է uույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամuվա 1-ին: