ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 29 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 220. Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը
Հոդված 220. Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը
1. Դատական կարգադրիչին տրվող դրամական բավարարման չափը և հաշվարկման կարգը սահմանվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի դրույքաչափը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի պաշտոնային դրույքաչափին:
3. Ավագ դատական կարգադրիչի պաշտոնային դրույքաչափը հավասարեցվում է քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետի պաշտոնային դրույքաչափին:
4. Դատական կարգադրիչի պաշտոնային դրույքաչափը հավասարեցվում է քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետի պաշտոնային դրույքաչափին: