ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 27 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 208. Դատական կարգադրիչների ատեստավորումը
Հոդված 208. Դատական կարգադրիչների ատեստավորումը
1. Դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը կազմավորում, ինչպես նաև ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
2. Ատեստավորման հանձնաժողովը «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ներկայացնում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարին: