Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-17-ից մինչև 2013-08-03։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 116. Որակավորման ստուգման հիման վրա նյութերի նախապատրաստում` Արդարադատության խորհրդում հարցի քննարկման համար

գործել է մինչև 2013-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 116. Որակավորման ստուգման հիման վրա նյութերի նախապատրաստում` Արդարադատության խորհրդում հարցի քննարկման համար

1. Բողոքարկման ժամկետի ավարտից հետո` ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 20-ը, Արդարադատության խորհրդի աշխատակազմը որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 30 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների (իսկ նվազագույն ամենաբարձր միավորին հավասար միավորներ ունեցող հավակնորդների առկայության դեպքում՝ նաև նրանց) արդյունքները ներկայացնում է Արդարադատության խորհրդին` դատավորների թեկնածությունների ցուցակում ներառելու նպատակով։ Միաժամանակ Արդարադատության խորհրդի աշխատակազմը ներկայացված թեկնածությունների ցուցակը հրապարակում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում: Թեկնածությունների ցուցակի հետ մեկտեղ հրապարակվում են նաև յուրաքանչյուր թեկնածուի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության և ընտանեկան դրության վերաբերյալ տեղեկություններ:

2. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության (այդ թվում` գաղտնի տեղեկատվության), որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա կողմից դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հրապարակման պահից երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին: Դատական դեպարտամենտը ապահովում է, որ ստացված տեղեկություններին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները, վճռաբեկ դատարանի նախագահն ու արդարադատության նախարարը:

3. Արդարադատության նախարարը, ինչպես նաև Արդարադատության խորհուրդը կարող են հավակնորդի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, հարցումներ կատարել երաշխավորագիր-նամակ տված անձանցից:

(116-րդ հոդվածը փոփ. 26.05.11 ՀՕ-211-Ն, 02.05.13 ՀՕ-51-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։