Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-17-ից մինչև 2013-08-03։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԳլուխ 20 · ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 177. Դատական դպրոցի կառավարման խորհուրդը

գործել է մինչև 2013-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 177. Դատական դպրոցի կառավարման խորհուրդը

1. Դատական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է Դատական դպրոցի ընդհանուր կառավարումը և ընթացիկ գործունեության վերահսկողությունը:

2. Դատական դպրոցի կառավարման խորհրդի անդամ են`

1) արդարադատության նախարարի կողմից նշանակվող մեկ անձ.

2) վճռաբեկ դատարանի նախագահի կողմից նշանակվող մեկ անձ.

3) Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի բոլոր անդամները:

3. Դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի նախագահն է:

4. Դատական դպրոցի կառավարման խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության:

5. Դատական դպրոցի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարում են`

1) պաշտոնանկության, լիազորությունների դադարման կամ ժամկետի ավարտման դեպքում.

2) սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գրավոր դիմումի հիման վրա կամ կառավարման խորհրդի որոշմամբ, եթե վերջինս ոչ պատշաճ է կատարում կառավարման խորհրդի անդամի իր լիազորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։