Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-17-ից մինչև 2013-08-03։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸԳլուխ 11 · ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 75.1. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը

գործել է մինչև 2013-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 75.1. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը

1. Որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, նշանակվում է կենսաթոշակ՝ վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով։

2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։

3. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն։

4. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

(75.1-ին հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-246-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։