Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-17-ից մինչև 2013-08-03։Բացել գործող տեքստը
ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄԳլուխ 23 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 193. Վերապատրաստման կազմակերպումը և իրականացման ձևերը

գործել է մինչև 2013-08-03Բացել ARLIS-ում

Հոդված 193. Վերապատրաստման կազմակերպումը և իրականացման ձևերը

1. Դատական դպրոցը, խորհրդի կողմից մշակված վերապատրաստման ծրագրին համապատասխան, պարբերաբար կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, որոնք պարտադիր են դատավորների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված բոլոր անձանց համար:

2. Որակավորման հանձնաժողովը մինչև համապատասխան օրացուցային տարվա հոկտեմբերի 1-ը սահմանում է վերապատրաստման հիմնական ուղենիշները, վերապատրաստման ծրագրերի ընդհանուր ժամաքանակը, սակայն ոչ պակաս, քան տարեկան 80 և ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ, ինչպես նաև տարբեր ատյանի, այդ թվում` մասնագիտացված դատարանի դատավորների, դատավորների թեկնածությունների ցուցակում և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց, վերապատրաստման տարբեր խումբ ծրագրեր և դրանց նվազագույն ժամաքանակը, որոնց հիման վրա Դատական դպրոցի կառավարման խորհուրդը մինչև համապատասխան օրացուցային տարվա նոյեմբերի 1-ը մշակում և Դատական դպրոցի խորհրդի հաստատմանն է ներկայացնում Դատական դպրոցի վերապատրաստման ծրագրերը:

3. Դատավորները, ինչպես նաև դատավորների թեկնածությունների ու ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք ունեն առաջարկվող վերապատրաստման դասընթացների ընտրության իրավունք՝ ուսումնական հարցերով հանձնաժողովի սահմանած պահանջներին և ժամաքանակին համապատասխան:

4. Վերապատրաստման ծրագրերի իրականացման կարգը, ժամանակացույցը, դրանց մասին ծանուցման կարգը, վերապատրաստում իրականացնող դասախոսների վարձատրության կարգը որոշվում են Դատական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով:

5. Դատավորը, դատավորների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձինք համարվում են վերապատրաստումն անցած, եթե նրանք մասնակցել են վերապատրաստման համապատասխան դասընթացի բոլոր ժամերին:

6. Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում և անցկացվում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված եղանակներով:

7. Վերապատրաստման ընթացքում դատավորները և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք դրա կապակցությամբ ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից՝ աշխատավարձի և այլ հավելավճարների իրավունքի պահպանմամբ: Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող դատավորներին և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հատուցվում են վերապատրաստման հետ կապված տրանսպորտային և բնակության ծախսերը, կամ կազմակերպվում են նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:

(193-րդ հոդվածը փոփ. 05.02.09 ՀՕ-46-Ն)

(մասը 02.05.13 ՀՕ-51-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2014 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։