Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-05-15։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 3 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 26. Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով

գործել է մինչև 2008-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 26. Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով

1. Դատական ակտը նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով վերանայում է համապատասխան ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:

2. Նոր հանգամանքներով կամ նոր երևան եկած հանգամանքներով գործը վերանայելու համար դիմում կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:

3. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

4. Սույն հոդվածով նախատեսված դիմումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտը կողմը կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան:

(26-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։