Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-05-15։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 29. Քաղաքացիական դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

գործել է մինչև 2008-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 29. Քաղաքացիական դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են՝

1) Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով.

2) Հյուսիսային քաղաքացիական դատարանը՝ դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

3) Հարավային քաղաքացիական դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով:

2. Երևանի քաղաքացիական դատարանի 6 դատավորներ, Հյուսիսային քաղաքացիական դատարանի 2 դատավորներ և Հարավային քաղաքացիական դատարանի 2 դատավորներ նշանակվում են որպես սնանկացման գործեր վարող դատավորներ:

3. Քաղաքացիական դատարանների գլխավոր նստավայրերն են՝

1) Երևանի քաղաքացիական դատարանինը՝ Երևան քաղաքը.

2) Հյուսիսային քաղաքացիական դատարանինը՝ Դիլիջան քաղաքը.

3) Հարավային քաղաքացիական դատարանինը՝ Եղեգնաձոր քաղաքը:

4. Քաղաքացիական դատարանները կարող են ունենալ այլ նստավայրեր իրենց դատական տարածքի այլ բնակավայրերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։