ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 5 · ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 31. Քրեական դատարանների իրավասությունը
Հոդված 31. Քրեական դատարանների իրավասությունը
1. Քրեական դատարաններն ըստ էության քննում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերը:
2. Երևանի քրեական դատարանի դատական տարածքը Երևանի վարչական տարածքն է: Հյուսիսային քրեական դատարանի դատական տարածքը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներն են: Հարավային քրեական դատարանի դատական տարածքը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի վարչական տարածքներն են:
3. Քրեական դատարանի դատավճիռները կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: