ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 7 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 41. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրը
Հոդված 41. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում է երկու վերաքննիչ դատարան՝
1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
2) վերաքննիչ քրեական դատարանը:
2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
3. Վերաքննիչ քրեական դատարանը գործում է դատարանի նախագահի և 15 դատավորի կազմով:
4. Վերաքննիչ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում: