Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-27-ից մինչև 2021-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 16

գործել է մինչև 2021-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների մասին ծանուցելը, հանրագրի պատասխանն ուղարկելը

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաև հանրագրի պատասխանն ուղարկվում են փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ հանրագրի մեջ նշված հասցեով կամ հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային կամ հաղորդակցության այլ միջոց ներկայացված լինելու դեպքում` այդ միջոցով:

2. Կոլեկտիվ հանրագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերն ուղարկվում են հանրագրում որպես պատասխանատու նշված անձի հասցեով, իսկ պատասխանը հրապարակվում է նաև էլեկտրոնային միասնական հարթակում:

3. Հրապարակային հանրագրի պատասխանը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը հրապարակում է էլեկտրոնային միասնական հարթակում:

4. Էլեկտրոնային եղանակով ստացված հանրագրի վերաբերյալ փաստաթղթերը հանրագիր ներկայացրած անձին ուղարկվում են նույն եղանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։