Հոդված 8
Հոդված 8.
Հանրագիրը վերադարձնելը
1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ապա հանրագիր ներկայացրած անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահվում դրանք շտկելու անհրաժեշտության մասին: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում հանրագիրը ենթակա է վերադարձման:
2. Եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:
3. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով: