Հոդված 1
Հոդված 1.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հանրագիր` Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.
2) անհատական հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել է մեկ անձ.
3) կոլեկտիվ հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել են երկու և ավելի անձինք միևնույն հարցով.
4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը կրկին ներկայացրել է միևնույն անձը միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է պատասխան.
5) էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագիր` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված հանրագիր.
6) հրապարակային հանրագիր` էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձևով ներկայացվող հանրագիր: