Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի`

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի`

1) չորրորդ մասի «, ինչպես նաև ապագա աշխատանքը կապված է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) քաղաքացիական ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ» բառերը հանել.

2) տասներորդ մասի «տալիս է եզրակացություն» և «համապատասխան պաշտոնում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը.

3) տասներորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում մրցութային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։