Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի`
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի`
1) վերնագրի «հետ» բառից առաջ լրացնել «փոխարինումը, նրա» բառերը.
2) առաջին մասի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.
բ) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայողի վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ:»: