Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 15-րդ`

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 15-րդ`

1) հոդվածի առաջին մասի «անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը.

2) հոդվածի երկրորդ մասի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի» բառերով.

3) հոդվածի երկրորդ մասի «գ» կետի «այդ մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.

4) հոդվածի երկրորդ մասի «դ» կետի «(Երևանի քաղաքապետը)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.

5) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:».

6) հոդվածի երրորդ մասի «Քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր» բառերը փոխարինել «Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։