Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի`
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի`
1) չորրորդ մասի «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի,» բառերը.
2) չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի (Երևանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:».
3) տասներկուերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:».
4) տասներեքից տասնհինգերորդ մասերի «պաշտոնատար անձին», «պաշտոնատար անձն», «պաշտոնատար անձը» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(մարմնին)», «(մարմինն)», «(մարմինը)» բառը: