Հոդված 6. օրենքի 17-րդ հոդվածի`
Հոդված 6. օրենքի 17-րդ հոդվածի`
1) երրորդ մասի «ա» և «բ» կետերի «պաշտոնատար անձի թույլտվությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.
2) երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման կապակցությամբ թույլտվությունը, համաձայնեցնելով նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հետ, տալիս է համապատասխանաբար նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը):»: