Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրով սահմանվում են միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների մասով այն մաքսային գործառնությունների առանձնահատկությունները, որոնք իրականացվում են Մաքսային միության մաքսային տարածք ժամանելու, այդ տարածքից մեկնելու, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում:
Սույն Համաձայնագրով չեն կարգավորվում Մաքսային միության մաքսային սահմանով դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխման հետ կապված հարցերը: