Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կիրառության ոլորտը

1. Սույն Համաձայնագրի կիրառության ոլորտը Կողմերի մաքսային մարմինների միջև իրավական օգնությունն ու փոխգործակցությունն է՝ հանցագործությունները բացահայտելու, Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների համար մեղավոր անձանց քրեական, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, որի պահպանման նկատմամբ հսկողությունը դրված է մաքսային մարմինների վրա:

2. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով՝ կենտրոնական մաքսային մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից` ֆինանսների նախարարությունը, Բելառուսի Հանրապետության կողմից՝ Պետական մաքսային կոմիտեն, Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ֆինանսների նախարարության Մաքսային հսկողության կոմիտեն, Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Դաշնային մաքսային ծառայությունը:

Տարածքային մաքսային մարմինները Կողմերի այլ մաքսային մարմիններ են, որոնք քրեական գործերով վարույթ և (կամ) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթ են իրականացնում:

(1-ին հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։