Հոդված 14
Հոդված 14
Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Պայմանագիրը բաց է միանալու համար ցանկացած այն պետության համար, որը կդառնա Մաքսային միության անդամ:
Սույն Պայմանագիրը դրան միացող պետության համար ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այդ պետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին տրամադրելու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ:
Կատարված է Աստանա քաղաքում, 2010 թվականի հուլիսի 5-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
(14-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)
Բելառուսի
Հանրապետության կողմից
(ստորագրություն) Ղազախստանի
Հանրապետության կողմից
(ստորագրություն) Ռուսաստանի
Դաշնության կողմից
(ստորագրություն)