Հոդված 3
Հոդված 3
1. Հանցագործությունների և վարչական իրավախախտումների տեսակները, ինչպես նաև անձանց քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելու կարգն ու սկզբունքները սահմանվում են Կողմերի օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները:
2. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող՝ իր օրենսդրությունում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի արարքների հակաիրավական բնույթի միասնական սահմանումը նախատեսելու ուղղությամբ: