Հոդված 8
Հոդված 8
1. Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի տարածքում կայացված՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով օրինական ուժի մեջ մտած որոշումները և միջոցներ է ձեռնարկում դրանց կատարման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ճանաչման և կատարման կարգը որոշվում է այն Կողմի միջազգային պայմանագրով և օրենսդրությամբ, որի տարածքում կատարվում է որոշումը:
3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն որոշումների նկատմամբ, որոնք կայացվել են սույն Պայմանագիրը և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո: