Հոդված 7
Հոդված 7
1. Անձը, որի նկատմամբ Կողմերից մեկի տարածքում օրինական ուժի մեջ է մտել դատավճիռ կամ քրեական գործով մեկ այլ դատական որոշում, չի կարող այդ նույն արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվել մյուս Կողմի կողմից:
2. Անձը, որի նկատմամբ Կողմերից մեկի տարածքում օրինական ուժի մեջ է մտել վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշում, չի կարող այդ նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկվել մյուս Կողմի կողմից: