Հոդված 1
Հոդված 1
Սույն Պայմանագրի նպատակներով գործածվում են հետևյալ հիմնական եզրույթներն ու դրանց սահմանումները՝
«իրավասու մարմիններ»՝ Կողմերի մաքսային մարմինները և մյուս լիազորված պետական մարմինները,
«մաքսային մարմիններ»՝ Կողմերի մաքսային մարմինները,
«հանցագործություններ»՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և մաքսային մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի օրենսդրության խախտումները, որոնց կատարման համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվում է քրեական պատասխանատվություն,
«վարչական իրավախախտումներ»՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և մաքսային մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի օրենսդրության խախտումները, որոնց կատարման համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվում է վարչական պատասխանատվություն,
«ապրանքներ»՝ ապրանքները՝ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով նախատեսված իմաստով,
«մշակութային արժեքներ»՝ կրոնական կամ աշխարհիկ բնույթի առարկաները և (կամ) իրերի հավաքածուները, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ կամ առանձին մասերը, որոնք յուրաքանչյուր Կողմը, իր օրենսդրությանը համապատասխան, դիտում է որպես մշակութային, հնէաբանական, պատմական, գրական, արվեստի կամ գիտական արժեք ներկայացնող առարկա՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից,
«անձ»՝ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը: