Հոդված 4
Հոդված 4
1. Մաքսային միության մաքսային տարածքում վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է վարչական պատասխանատվության այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում հայտնաբերվել է վարչական իրավախախտումը:
2. Ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր ապրանքները կամ դրանց վերաբերյալ փաստաթղթերը չառաքելու դեպքում՝ անձը ենթակա է վարչական պատասխանատվության այն Կողմի օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինների կողմից ապրանքները բաց են թողնվել՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
3. Վարչական վարույթը (դատավարությունը) իրականացվում է (անց է կացվում) այն Կողմի օրենսդրության համաձայն, որտեղ այդ անձը ենթարկվում է կամ ենթակա է վարչական պատասխանատվության: