Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրով սահմանվում է երրորդ երկրներից անօրինական աշխատանքային միգրացիայի հակազդեցության ոլորտում Կողմերի միջև համագործակցության ուղղությունները և ձևերը:
Սույն Համաձայնագիրը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք Կողմերի պետություններից մեկի տարածք են ժամանել երրորդ պետություններից՝ այդ Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ապաստան կամ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով: