Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) «կեղտաջրեր» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման հետևանքով աղտոտված ջրեր, ինչպես նաև բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրևային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են ջրային ռեսուրս.».

2) «թույլատրելի սահմանային արտահոսք» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թույլատրելի սահմանային արտահոսք՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային և (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.».

3) «ոչ մրցակցային ջրամատակարար» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ոչ մրցակցային ջրամատակարար՝ ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձ՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման կենտրոնացված համակարգով ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություն, որը չունի կամ չի կարող ունենալ մրցակից.».

4) «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը «արդյունահանման» բառից հետո լրացնել «, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«կենցաղային կեղտաջրեր՝ մարդկանց կենսագործունեության հետևանքով առաջացած կեղտաջրեր.

արտադրական կեղտաջրեր՝ տնտեսական գործունեության հետևանքով առաջացող կեղտաջրեր, բացառությամբ կենցաղային կեղտաջրերի.

բնակավայրերի կեղտաջրեր` կենցաղային կեղտաջրեր կամ դրանց և արտադրական ու տարափային (հեղեղային) կեղտաջրերի խառնուրդ.

ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժների), չորացման հորերի և համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.

ցամաքուրդային (դրենաժային) ջրեր՝ հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի մակարդակի իջեցման) հետևանքով ցամաքուրդային ջրահեռացման համակարգ ներթափանցած ջրեր.

տարափային (հեղեղային) ջրեր` բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքներից առաջացող անձրևային, հալոցքային ջրեր.

ջրահեռացման խմբային համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հարակից տեղաբաշխված օբյեկտների (բնակավայրի, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի) խմբից առաջացած կեղտաջրերի հավաքումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միևնույն համակարգով և (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում և արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

ջրահեռացման կենտրոնացված համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս համայնքի տարածքում իրականացնել տնային տնտեսություններից, հասարակական և արտադրական օբյեկտներից առաջացած կեղտաջրերի հավաքումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միևնույն համակարգով և (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում և (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում և արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

ջրահեռացման անհատական (տեղային) համակարգ` ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հասարակական, արտադրական և այլ օբյեկտներում առաջացող կենցաղային, տարափային (հեղեղային) և արտադրական կեղտաջրերի հավաքումը և մաքրումը և արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման կամ այլ ՀՏԿ-ների համակարգ.

ջրահեռացման համակարգ` կենտրոնացված, խմբային կամ անհատական ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել կեղտաջրերի հավաքումը և (կամ) տեղափոխումը դեպի մաքրման կառուցվածքներ և (կամ) դրանց մաքրումը և արտանետումը ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

կեղտաջրերի հեռացում ՝ ՀՏԿ-ների կամ դրանց համալիրների միջոցով արտադրական, կենցաղային, տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի կազմակերպված հեռացման գործընթաց` տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքի սահմաններից դուրս.

կեղտաջրերի մաքրում ՝ կեղտաջրերի մշակման տեխնոլոգիական գործընթաց՝ կեղտաջրերից աղտոտող նյութերի խառնուրդների կորզման, հեռացման կամ վնասազերծման նպատակով՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մեթոդների կիրառմամբ.

կեղտաջրերի նախնական մաքրում ՝ արտադրական և տարափային կեղտաջրերի միավոր ծավալում պարունակվող որակական որևէ առանձին կամ մի քանի աղտոտող բաղադրիչների արժեքի նվազեցում մինչև թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին համապատասխանեցումը.

կեղտաջրի նստվածք՝ կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական և (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։