Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը և մաքրումը համայնքներում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը և մաքրումը համայնքներում

1. Համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերով:

2. Համայնքները, պետական կառավարման լիազոր մարմինները, ջրահեռացման համակարգի կառավարիչը (առկայության դեպքում) իրենց լիազորությունների սահմաններում պարտավոր են ապահովել համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիությունը:

3. Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը և կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում՝ ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին և գործընթացներին ներկայացվող պահանջները, և դրանց կիրառման ժամանակացանկերը՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի, սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։